ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Թրամփը «Ամերիկյան երազանքի» ամենավառ մարմնավորումն է այսօր

Թրամփը «Ամերիկյան երազանքի» ամենավառ մարմնավորումն է այսօր
21.01.2025 | 13:33

Անկախ վերաբերմուքից նրա նկատմամբ ու անկախ նրանից, որ Հայաստանի համար ոչ մի լավ բան չի սպասվում, քանի որ տեղական կռտած քաղբոստանում գեթ մեկ տղամարդ չկա, որ պայմանավորվի ու գործարքի գնա նրա հետ՝ Թրամփը «Ամերիկյան երազանքի» ամենավառ մարմնավորումն է այսօր։

Երբ մարդը 78 տարեկանում, բազմաթիվ հաջողություններ ունենալուց հետո, իր կյանքի ընթացքում բազմաթիվ նշաձողերի հասնելուց հետո, երազանք է ունենում, նպատակ է դնում իր առջև ու հասնում է դրան։ 78 տարեկանում, երբ մեզ մոտ 50-60-ից հետո մտածում են, որ ծեր են արդեն ու մեռնելուն են պատրաստվում։ Հասնում է իր նպատակին՝ անկախ սեփական քաղաքական ուժի կողմից լուրջ չընդունվելու, անկախ լիբերալ իշխանության կողմից կատաղի հետապնդումների, տասնյակ վտանգավոր քրեական գործերի ու սպանության փորձի։

Ի դեպ, դավադրապաշտների հիմարագույն թեզերը, թե իբր նա «պուծինի մարդն է», «ռուսներն են նրան բերել իշխանության» և այլն, հօդս են ցնդել վաղուց, քանի որ լիբերալների ժամանակ ամերիկյան ողջ մեքենան նրա դեմ աշխատեց ու ոչ մի բան չհայտնաբերեց ու չկարողացավ նրան չեզոքացնել։

Մնում է միայն ծափահարել նման ուժեղ մարդուն։ Կրկնում եմ՝ անկախ վերաբերմունքից։

Ինչևէ, աշխարհը մտնում է բարդագույն շրջան։ Հուսամ՝ Աստված ողորմած կգտնվի մեր նկատմամբ և հայկական ուժեղ առաջնորդություն կպարգևի մեզ։

Հ.Գ. Երդմնակալության արարողության ժամանակ ուշագրավ էր նաև, որ մինչ հենց Թրամփի երդման տեքստը կարդալը Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հոգևորականները օրհնեցին նրան, ինչն ապացուցում է, որ աշխարհի ամենահզոր կայսրությունը դեռ Քրիստոնեական է։

Հ.Գ. 2. Անվտանգության միջոցառումներն աննախադեպ էին։ Երդմնակալության արարողությունը տեղի չունեցավ սովորականի նման՝ դրսում, և Թրամփը չքայլեց դեպի Սպիտակ տուն, այլ թռավ ուղղաթիռով։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 2340

Մեկնաբանություններ